ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Գրոստմայստերական արդյունք

Գրոստմայստերական արդյունք
03.06.2012 | 13:11

Սարանսկում ավարտված Ռուսաստանի Դաշնության ծանրամարտի առաջնության եզրափակիչ օրը փայլուն մրցելույթ է ունեցել Եվրոպայի ընթացիկ տարվա չեմպիոն, գերծանրքաշային Ռուսլան Ալբեգովը: Երկամարտում նրա ցույց տված արդյունքը` 460 (210+250) կիլոգրամ, պարզապես գրոսմայստերական է` օլիմպիական ոսկու ծանրակշիռ հայտ: Այն ընդամենը 2,5 կիլոգրամով է զիջում Անդրեյ Չիմերկինին պատկանող ռեկորդին, որն արդեն յոթ տարվա պատմություն ունի: Նկատենք, որ Եվրոպայի առաջնությունում Ալբեգովը երկամարտում հաղթել է 429 կիլոգրամով` պոկում վարժությունում բարձրացնելով 191, հրում վարժությունում` 238 կիլոգրամ: Մրցանակային երկրորդ տեղը բաժին է հասել Չինգիզ Մոգուշկովին (438=201+238), երրորդը` Եվգենի Չիգիշևին (437=202+235):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3497

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ